National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Կարեն Բաղիշի Սարիբեկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.12.1963
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 10-ին Վանաձորում:

1987թ. ավարտել է Լենինականի թեթեւ արդյունաբերության տեխնիկումը, ստացել տեխնիկ-տեխնոլոգի որակավորում, 2004թ.` Վանաձորի «Մխիթար Գոշ»  հայ-ռուսական միջազգային համալսարանը, ստացել կառավարման բակալավրի աստիճան` «Կառավարում» մասնագիտությամբ:

1982-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել աֆղանական պատերազմին:

1983-1993թթ. աշխատել է Կիրովականի Ստ.Շահումյանի անվան կարի ա/մ-ում, 1993-1998թթ.` «Հաց» ա/մ «Բազում» արտադրամասում, 1998-2007թթ. եղել է ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն:

1990-1994թթ. մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժմանը եւ ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին:

2002-2005թթ. ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ:

ՀՀ «Երկրապահ կամավորականների միության» անդամ, Լոռու մարզի Աֆղանցիների միության նախագահ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 31 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS