National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արմեն Եզնակի Ռուստամյան

Ծնվել է 1960թ. մարտի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում:

1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի ֆիզիկամաթեմատիկական եւ բնական գիտությունների ֆակուլտետը: Ֆիզիկոս:

1984-1991թթ. եղել է ԵՊՀ գիտաշխատող, 1991-1993թթ.՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ, 1993-1994թթ.՝ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտաշխատող: 1990-1995թթ.` Երեւանի քաղաքային եւ Մյասնիկյանի շրջանային խորհուրդների պատգամավոր: 1995-1998թթ. բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ կուսակցության անդամ:

2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

2015 թվականից ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ է:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ.):

Ամուսնալուծված է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS