National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վահրամ Պատվականի Մկրտչյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.08.1963
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1963թ. օգոստոսի 7-ին Վարդաբլուր գյուղում (Արագածոտնի մարզ):

1985թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը,

1988թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Ֆիզիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:

1988-2000թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող: 2000-2004թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ: 2004-2006թթ.` ԵՋԿ ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրեն: 2006 թվականից՝ ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող: 2007 թվականից «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է (հասարակական հիմունքներով):

1994-2001թթ. եղել է ԱԺՄ կուսակցության անդամ, 1997-2001թթ.՝ ԱԺՄ վարչության քարտուղար: ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ է (2001թ.):

2004-2009թթ. եղել է ՀԺԱՄ կուսակցության նախագահի տեղակալ, 2009-2012թթ.՝ կուսակցության վարչության նախագահ: 2012թ.՝ ՀՀԿ անդամ:

2014թ. ապրիլի 26-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով  Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS