National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Կարեն Ռաֆաելի Շախմուրադյան

Ծնվել է 1980թ. ապրիլի 28-ին Երեւանում:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հեռահար կապի մեխանիկ:

1998թ. ավարտել է Վենետիկի Մուրատ Ռաֆայելյան վարժարանը: 2004թ.՝ Միլանի Լուիջի Բոկկոնիի անվան առեւտրային համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետը: 2016թ.՝ Հռոմի  Գվիդո Կարլիի անվան հասարակական գիտությունների միջազգային համալսարանը: Առեւտրային եւ արդյունաբերական ձեռնարկությունների կառավարիչ: Բիզնես կառավարման մագիստրոս:

Մասնակցել է  «Գնագոյացման ճշգրիտ չափանիշները» (2003թ., Լեոնարդ Ն. Ստերնի  բիզնես դպրոց, Նյու Յորք)   եւ «Գլոբալ մենեջեր» ծրագրի (2015թ., Առեւտրի եւ տնտեսագիտության բարձրագույն դպրոց` ESSEC, Փարիզ) դասընթացներին:

2006-2012թթ. եղել է «Արմենիա Լադա» ՓԲԸ գլխավոր տնօրեն: 2009-2013թթ.՝ «Արարատ Լադա» ՓԲԸ գլխավոր տնօրեն: 2006-2016թթ.՝  «Կարկոմավտո» ՍՊԸ առաջին փոխտնօրեն: 2006-2016թթ.՝ «Ֆորա» ՍՊԸ առաջին փոխտնօրեն: 2007-2016թթ.՝ «Վեկար» ՍՊԸ առաջին փոխտնօրեն: 2010-2016թթ.՝ «Մուրան» ՍՊԸ առաջին փոխտնօրեն:

2010-2016թթ.՝ «Գալոպեր» ՍՊԸ  հետվաճառքի գծով փոխտնօրեն:

22.02.2010-01.07.2010թթ. եղել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մշակութային մարդաբանության եւ երկրագիտության ամբիոնի իտալերենի բաժնի երկրագիտության դասախոս:

2016թ.  մարտի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից:

«Իտալական ձեռնարկությունների միջազգայնացումը Ռուսաստանի Դաշնության տարածքում» մենագրության հեղինակ է:

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS