National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արփինե Աշոտի Հովհաննիսյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում:

2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:

06.05.2012-04.09.2015թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգով ՀՀԿ): Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

04.09.2015թ. նշանակվել, 27.09.2016թ. վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

2016 թվականից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

2017թ. մայիսի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ պատվոգրով, «ԵԿՄ. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով, «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ.):

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS