National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արամ Զավենի Սարգսյան

Ծնվել է 1961թ.  Արարատի մարզի Արարատ գյուղում։

1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1981թ.  ավարտել է Երեւանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանը, 1989թ.՝  Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։ Ճարտարագետ-շինարար:

1989-1993թթ. «Արարատարդշին» տրեստում աշխատել է  աշխղեկ, լաբորոտորիայի վարիչ, գլխավոր ճարտարագետ:

1993-1998թթ.՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի օգնական, կապիտալ շինարարությանգծով գլխավոր տնօրենի տեղակալ, նոր տեխնոլոգիական գծի տնօրեն, 1998-1999թթ. եւ 2000-2003թթ. եղել է «Արարատցեմենտ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն: 1999-2000թթ. եղել է ՀՀ վարչապետ:

1994թ. անդամակցել է Երկրապահ Կամավորականների միությանը:

1995 եւ 1999թթ. ընտրվել է Ազգային-Եկեղեցական ժողովի պատգամավոր: 2001թ. հիմնադրել է «Հանրապետություն» կուսակցությունը։

2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Արդարություն» դաշինք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ:

2012թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով, սակայն հրաժարվել է մանդատից:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS