National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ռուստամ Ջասմի Մախմուդյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
20.08.1982
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1982թ. օգոստոսի 20-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:

2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետը: Միաժամանակ 2002թ.՝ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավաբանի մասնագիտական հմտությունների դասընթացը:

2005թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2005թ. եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական եւ միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ: 2016թ.՝ ՀՀ արդարադատության ակադեմիան: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:

2002-2003թթ. եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ավագ իրավախորհրդատու:

2003-2004թթ.՝ ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր:

2004-2005թթ.՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի մասնագետ, 2005-2009թթ.՝ նույն բաժնի ավագ մասնագետ:

2005 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2006թ.՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2009թ.՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (համատեղությամբ): 2009-2012թթ.՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական: 2008-2017թթ.՝ «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի քաղծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս: 2009-2012թթ.՝ Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ:

2010-2012թթ.՝ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամ: 2012-2015թթ.` ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս: 2014-2017թթ.՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս:

2013-2014թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական: 2014-2015թթ.՝ ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ: 2015-2017թթ.՝ ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետ: Դատական ծառայության առաջին դասի խորհրդական է:

2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է, 2009թ.՝ ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր ընտրվել է ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալով (2014թ.):

Երեք գիտական մենագրության եւ բազմաթիվ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն) հեղինակ եւ համահեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS