National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Տիգրան Վաչիկի Ստեփանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
01.09.1961
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 1-ին Արարատի մարզի (նախկինում՝ Մասիսի շրջան) Ազատաշեն գյուղում:

2011թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոնոմիայի ֆակուլտետը: Ագրոնոմ:

1989-1993թթ. աշխատել է Մասիսի նավթի բազայի ավագ օպերատոր: 1993-1997թթ. ղեկավարել է «Մասիս նավթամթերք» ընկերությունը: 2000-2007թթ. եղել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS