National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ռոմիկ Շավարշի Մանուկյան

Ծնվել է 1961թ. մարտի 20-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղում:

1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980թ. ավարտել է Արթիկի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը: 1985-1989թթ. սովորել է Օմսկի ավտոճանապարհային ինստիտուտի ավտոմոբիլային տրանսպորտ եւ տրանսպորտային ձեռնարկություններ բաժնում, ապա ուսումը շարունակել է Երեւանում եւ 1992թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:

2000-2003թ. եղել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ: 2003-2007թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ:

Արցախյան ազատամարտի մասնակից է, «Իշխան Մկրտչյան» ջոկատի հիմնադիր հրամանատար: 1990 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: 2016թ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար» (1994թ., ԼՂՀ), «Արիության համար» (2008թ., ԼՂՀ), «Դրաստամատ Կանայան» (2009թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2016թ., ՊՆ) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS