National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սրբուհի Էդիկի Գրիգորյան

Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 29-ին Սիսիանում:

1997թ. ավարտել է Սիսիանի հումանիտար քոլեջի թարգմանչական գործ ֆակուլտետը: 2007թ.՝ Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի:

1996թ. եղել է Սիսիանի «Երիտասարդության ձայն» տեղական ռադիոհաղորդաշարի հեղինակ եւ վարող: 1998-2004թթ.՝ «Սիսիանի լրատու» տեղական ռադիոխմբագրության լրագրող-հաղորդավար, ապա խմբագիր: 2004-2005թթ.՝ «Որոտանյան ղողանջներ» ՍՊԸ, 2005-2016թթ.՝ «Սիսիանի լրատու» ՍՊԸ հեռուստալրագրող: Միաժամանակ եղել է «Հորիզոն» («Շանթ» ՀԸ) եւ «Երկիրն այսօր» («Երկիր Մեդիա» ՀԸ) լրատվական ծրագրերի մարզային թղթակից: 2007-2015թթ.՝ «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր: 2007 թվականից դասավանդում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: 2012-2016թթ.՝ Սիսիանի ավագանու անդամ:

2015-2019թթ.՝ «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր  տնօրեն:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS