National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հրանտ Գնունու Այվազյան

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 14-ին Վանաձորում (նախկինում` Կիրովական):

1988-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992թ. ավարտել է  Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: Ճարտարագետ: Ճարտարագետ-մեխանիկ:

1997-2001թթ. դասավանդել է Վանաձորի թիվ 13 դպրոցում: 2003թ.` «ՀԿ սեկտորի կարողությունների գնահատում» ծրագրի փորձագետ- գնահատող, 2006թ.`  «Թափոնների համապարփակ կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագրի փորձագետ: 2008-2019թթ. եղել է Լոռու մարզի «Արմոբիլ» ՓԲԸ անվտանգության ծառայության ղեկավար: 2011 թվականից  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս է: 2016-2019թթ.` Վանաձորի ավագանու անդամ:

2003-2019թթ.` «Լոռու զարգացման կենտրոն» հկ նախագահ: 2008-2014թթ. Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին կից սոցիալական աջակցության խորհրդի անդամ է, 2016-2018թթ.` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018թ.` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS