National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հռիփսիմե Աշոտի Գրիգորյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
18.09.1988
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 18-ին Երեւանում:

2009թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ: 2011թ.՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) քաղաքագիտության ֆակուլտետը:  Քաղաքագիտության մագիստրոս:

Մասնակցել է  «Ֆեդերալիզմ, ապակենտրոնացում եւ հակամարտության կարգավորում» (2010թ., Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա) եւ «Ժողովրդավարացման մարտահրավերներ» (2012թ.,  Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիա, Շվեդիա) դասընթացներին:

2009թ. եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժնի օգնական: 2012թ.՝ Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտողի օգնական: 2012-2017թթ.՝ Գոտենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության տեսակներ» ծրագրի հետազոտող: 2013թ.՝  «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հկ կրթության մասնագետ: 2013, 2015, 2017թթ.՝  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի լրատվության մասնագետի ավագ օգնական: 2014թ.՝  «STDev ցանցի եւ հավելվածների զարգացման կազմակերպության» գործարար զարգացման կառավարիչ: 2014-2015թթ.՝ «Գրիգ թրեվլ» ՍՊԸ համահիմնադիր-տնօրեն: 2016-2018թթ.՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի եւ խթանման վարչության խորհրդական: 11.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

2008թ.՝  «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, 2011 թվականից՝ «Հիմա» հկ անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է։


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS