National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վարազդատ Ազատի Կարապետյան

Ծնվել է 1974թ. ապրիլի 11-ին Սեւանում:

1996թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը: 1999թ.՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների եւ հետազոտությունների:

1995-1996թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնական: 1999-2000թթ.՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետ: 2000-2002թթ.՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ Գավառի մասնաճյուղի կառավարիչ: 2003թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն է: 2007-2009թթ.՝ Գավառի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր: 2011-2012թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական: 2012-2014թթ.՝ Հայաստանի ՓՄՁԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն: 2014-2017թթ.՝ միջազգային փորձագետ, մի շարք միջազգային ծրագրերի համակարգող Հայաստանում, Պաղեստինում, Հորդանանում, Մարոկկոյում, Վրաստանում: 2017-2018թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար: 11.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS