Ծնվել է 1991 թ. հունվարի 8-ին Կապանում:
2011 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013 թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2017 թ.` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը:
2013 թվականից դասավանդում է «Քվանտ» վարժարանում: 2020 թվականին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ:
2012 թվականից «Երիտասարդ թարգմանիչների միավորում» ՀԿ-ի անդամ է:
2020 թ. դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: