National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արփինե Հրահատի Դավոյան

Ծնվել է 1985թ. օգոստոսի 28-ին Ստեփանավանում:

2009թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության եւ հոգեբանության բաժինը: Մանկավարժ-հոգեբան:

2020թ.՝ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան (քաղաքական կառավարում եւ քաղաքական վերլուծություն):

Մասնակցել է «Հաշվապահական հաշվառում եւ հարկային օրենսդրություն» (2012թ., «Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիա), «Ժողովրդավարության մարտահրավերները» (2016թ., Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) դասընթացներին:

2009-2014թթ. աշխատել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի հոգեբան: 2015-2016թթ.՝ «Ռոմա» ՍՊԸ հաշվապահի օգնական: 2016-2017թթ.՝ «Գոլդեն տոբակո» ՍՊԸ հաշվապահ: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար: 08.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS