National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մարինա Կամոյի Ղազարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
01.03.1962
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1962թ. մարտի 1-ին ՌԴ  Լուգա քաղաքում:

1986թ. ավարտել է Պսկովի Կիրովի անվան մանկավարժական պետական ինստիտուտը: Պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ: 2004թ. ավարտել է Վանաձորի մարդու իրավունքների դպրոցը՝ «Իրավունք» ուսումնական բնագավառի մասնագետի որակավորումով:

1979-1980թթ. աշխատել է  Կապանի «Ռելե» գործարանի կարգավար: 1986-1994թթ.՝ Մոսկովյան հումանիտար համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոս, 1986-1994թթ., 1995-2005թթ. եւ  2009-2021թթ.՝ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության եւ տնտեսագիտության ուսուցիչ: 1994-1995թթ.՝ ՌԴ Եսենտուկի քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզի դաստիարակ:

2006-2009թթ.՝ Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոս:

2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Պարգեւատրվել է «ԱՊՀ կրթության գերազանցիկ» կրծքանշանով (2018թ.):

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Այրի է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS