National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ալեքսան Հակոբի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.10.1955
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 11-ին Երեւանում։

1978թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու։ Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1998թ.)։

1972-1973թթ. «Հայգորգ» ֆիրմայում աշխատել է բանվոր։ 1978-1981թթ. սովորել է ՍՍՀՄ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտուրայում։ 1981-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող։ «Ղարաբաղ կոմիտեի անդամ։ 1988թ. դեկտեմբերից 1989թ. ապրիլը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների հարցերի պետական կոմիտեի նախագապ, 1993-ից՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 59 ընտրատարածք)։ ԳԽ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 147 ընտրատարածք)։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 20 ընտրատարածքից։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Միասնություն խմբակցության անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS