National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արթուր Վահանի Բաղդասարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.11.1968
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին Երեւանում:

1986թ. ավարտել է Մոսկվայի պետհամալսարանի իրավագիտության նախնական դասընթացները, 1991թ.` Երեւանի պետական համալսարանը, 1996թ.` ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիան: Իրավաբան: Իրավաբանական գիտությունների դոկտոր:

1987-1992թթ. «Ավանգարդ» թերթում աշխատել է թղթակից, բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ:

1993-1995թթ. եղել է Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1995-1998թթ.` ՀՀ իրավագետների եւ քաղաքագետների միության նախագահ:

1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 5 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 1998թ. մարտից` հանձնաժողովի նախագահ:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար: «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիր նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS