National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վահագն Մկրտչի Գրիգորյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.03.1950
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել  է 1950 թ. մարտի 1-ին   Կոտայքի շրջանի  Ողջաբերդ  գյուղում։

1975թ. ավարտել  է Երեւանի  պոլիտեխնիկական  ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։

1967-1969թթ. Աբովյանի կաթի   գործարանում աշխատել է մթերող, 1973-1974թթ. կաթի-մսի արդյունաբերության նախարարությունում՝ ապրանքագետ, 1974-1976թթ.՝ նախարարության  ավտոբազայի պետ։ 1976-1977թթ. եղել է ՀՍՍՀ պետպլանի ավագ ինժեներ, 1977-1979թթ.՝ տուրիզմի  եւ էքսկուրսիաների  հանրապետական  խորհրդի «Տուրիստ» ԱՇ-ի պետ, 1981-1993թթ. աշխատել է  «Հայջրշինինդուստրիա»  միավորման տնօ»ենի տեղակալ, տնօրեն, 1993-1998թթ.՝  Հայնավթամթերք» ՊՁ-ի  գլխավոր տնօրեն։

1995-1999թթ.՝  ԱԺ պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք)։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25  ընտրատարածքից։ ԱԺ արտաքին  հարաբերությունների մշտական  հանձնաժողովի անդամ, 2000թ.   դեկտեմբերից  խմբակցություններում եւ  պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, 2001թ. ապրիլից՝  «Ժողոդրվական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS