National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ժիրայր Վոլոդյայի Գեւորգյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
14.01.1956
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1956թ. հունվարի 14-ին Թալինի շրջանի  Զարինջա գյուղում։

1984 ավարտել է  հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Գյուղատնտես։

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1983թթ. Զարինջայի կոլտնտեսությունում  աշխատել է  բանվոր, 1983-1986թթ.՝ կաթնապրանքային ֆերմայի վարիչ, 1986-1988թթ.՝  գլխավոր գյուղատնտես։  1988-1990թթ. եղել է  ՀԿԿ Թալինի  շրջկոմի հրահանգիչ,  կուսհանձնաժողովի նախագահ, 1991-1993թթ.՝  Զարինջայի գյուղական  խորհրդի նախագահ, 1993-1994թթ.՝  Արտենիի   գինու գործորանի փոխտնօրեն, 1994-1996թթ.՝ Թալինի  շրջխորհրդի  գործկոմի նախագահ, 1996-1998թթ.՝  «Արագածի  պեռլիտ» գործարանի տնօրեն։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 96 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ»  պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 26 ընտրատարածքից։ ԱԺ  սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ ՀՀԿ  անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS