National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Միսակ Լեւոնի Մկրտչյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
19.02.1938
Կուսակցություն
Ժողովրդադեմոկրատական կուսակցություն /ԺԴԿ/
Խմբակցություն
Հանձնաժողով

  Ծնվել է 1938թ.փետրվարի 19-ին Լենինականում (Գյումրի):

1967թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 1979թ.՝ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:  Մանկավարժ-մաթեմատիկոս, տնտեսագետ: Պարգեւատրվել է «Պատվո նշան» (1971թ.), Աշխատանքային կարմիր դրոշի (1973թ.), Հոկտեմբերյանի հեղափոխության (1984թ.) շքանշաններով:

1957-1967թթ.Լենինականի թիվ 7դպրոցում աշխատել է ավագ ջոկատավար, մաթեմատիկայի ուսուցիչ, 1961-1966թթ.՝ ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի դպրոցական բաժնի վարիչ, 1966-1967թթ.՝քաղկոմի առաջին քարտուղար, 1967-1975թթ.՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար: 1975-1979թթ. եղել է ՀԿԿ ԿԿ կազմակերպական բաժնի տեսուչ, 1979-1988թթ.՝ ՀԿԿ Ախուրյանի շրջկոմի առաջին քարտուղար, 1988-1989թթ.՝  ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, 1989-1991թթ.՝ ՀԿԿ ԿԿ կազմակերպական բաժնի վարիչ, 1997-1998թթ.՝ ՌԴ հաղորդակցության ճանապարհների նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում:

1991-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր(թիվ 158 ընտրատարածք): ԳԽ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀԿԿ խմբայցության խմբակցության անդամ:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 65 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: ԺԴԿ վարչության նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS