National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արամ Մարտունի Հովհաննիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
06.03.1963
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1963թ. մարտի 6-ին Կապան քաղաքում։

1991թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։

1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1984-1991թթ. աշխատել է Հայաստանի ԳԱ Կապանի փորձարարական գործարանում՝ բանվոր, ապա արտադրամասի վարիչ։ 1991-1993թթ. եղել է հարավարեւելյան սահմանապահ ջոկատի «Կարմրաքար» ուղեկալի հրամանատար։ 1993-1994թթ. Կապանի ավտոձեռնարկության փոխտնօրեն, 1997-1999թթ. Սյունիքի սննդի կոմբինատի փոխտնօրեն։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 68 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ ՀՀԿ անդամ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS