National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գրիգոր Հարությունի Հարությունյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.10.1954
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 10-ին Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում:

1976թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Անասնաբույծ-ճարտարագետ:

1976թ. աշխատել է Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղի կոլտնտեսությունում անասնաբույծ: 1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977-1982թթ. Մեղրու գյուղվարչությունում աշխատել է գլխավոր անասնաբույծ, 1982-1985թթ.՝ ՀԿԿ Մեղրու շրջկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1985-1987թթ. ՀԿԿ Կենտկոմում` հրահանգիչ: 1987-1990թթ. եղել է Մեղրու շրջխորհրդի գործկոմի նախագահ, 1990-1991թթ.՝ ՀԿԿ Մեղրու շրջկոմի առաջին քարտուղար, 1994-1999թթ.՝ Մեղրու պանրի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ նախագահ:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 228 ընտրատարածք): ՀԿԿ խմբակցության անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 69 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀԺԿ վարչության քարտուղար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS