National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արմեն Ավագի Խաչատրյան
Ազգային ժողովի նախագահ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
13.08.1957
Խմբակցություն

Ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին Երեւանում։

1978թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1978-1980թթ. աշխատել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում որպես  հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, 1980-1981թթ.  Հայաստանի պետական պատկերասրահում՝ գիտական բաժնի վարիչ։ 1981-1987թթ. եղել է ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի, ՀԿԿ Շահումյանի շրջկոմի հրահանգիչ, 1987-1990թթ.՝Երեւանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999թթ.՝ Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հիմնադիր անդամ եւ պրոռեկտոր։

Բանասիրական գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։  Կենսագրական տվյալներըզետեղված են «Նշանավոր մարդիկ» համաշխարհային հանրագիտարանում։ ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»՝ արժանանալով երկրորդ հազարամյակի պատվո ոսկե մեդալի (1998թ.)։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 11-ին ընտրվել է ԱԺաարտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999թ. նոյեմբերի 2-ին ընտրվել է ԱԺ նախագահ։ «Միասնություն»խմբակցության անդամ։ Անկուսակցական։

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խրորհրդի որոշմամբ պարգեւատրվել է «Համագործակցություն» շքանշանով (2001թ.)։ Արժանացել է Ուղղափառժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակին (2001թ.)։ Պարգեւատրվել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանբարձրագույն պարգեւով՝ Սուրբ Անդրեասի շքանշանով (2001թ.): Տիրապետում է չորս լեզուների։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։








ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS