National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Աղասի Արամայիսի Արշակյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.07.1954
Կուսակցություն
Գիտաարդյունաբերական եւ քաղաքական միություն /ԳիԱրՔՄ/
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1954թ. հուլիսի 24-ին Երեւանում:

1975թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Տնտեսագետ-վիճակագիր:

1971-1975թթ. աշխատել է բանվոր, շարժիչագործ, բետոնագործ, գիշերապահ, 1975-1978թթ. ԽՍՀՄ սարքաշինության նախարարության «Էլեկտրասարք» ԳԱՄ Երեւանի չափիչ սարքերի գործարանում` տնտեսագետ, ավագ տնտեսագետ, 1984-1985թթ. «Հայգյուղմեխանիզացիա» ԳԱՄ փորձնական-գիտափորձնական գործարանում` աշխատանքի կազմակերպման եւ աշխատավարձի բաժնի պետ: 1978-1984թթ. եւ 1985-1990թթ. ՀԽՍՀ տեղարդնախարարության «Լույս», ապա «Լուսին» ԱՄ-ում եղել է ավագ հաշվապահ, ավագ տնտեսագետ, աշխատանքի կազմակերպման եւ աշխատավարձի բաժնի պետ:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք): ԳԽ մարդու իրավունքների եւ ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1995-1999 թթ. զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքներով (Ա. Սախարովի անվան հայկական իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության գործադիր քարտուղար):

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության քարտուղար: Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միության անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS