National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սերգո Սարգսի Երիցյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.06.1957
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1957թ. հունիսի 11-ին Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։

1981թ. ավարտել է Մոսկվայի Ո.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Լրագրող։Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

1981-1984թթ. հեռուստառեդիոպետկոմում աշխատել է խմբագիր։ 1984-1987թթ.   սովորել է Մոսկվայի պետհամալսարանի  ասպիրանտուրայում։ 1987-1999թթ.  Հայաստանի հեռուստատեսության եւ  ռադիոյի համակարգում եղել է մեկնաբան,  բաժնի վարիչ, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»  ՊՓԲԸ-ի   գործադիր տնօրեն։ 1992-ից  հանրային  հեռուստատեսությամբ եթեր  տրվող «Կարծիք»  հաղորդաշարի հեղինակը եւ վարողն է։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ»,  ապա  «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է  ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական  հանձնաժողովի  անդամ։ «Օրինաց երկիր»  կուսակցության  քաղխորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի  երկու  երեխա։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS