National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Դավիթ Մանուկի Վարդանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.02.1950
Կուսակցություն
Ազգային ժողովրդավարական միություն/ԱԺՄ/
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1950թ. փետրվարի 12-ին Երեւանում։

1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

1971-1990թթ. ԵՊՀ-ում աշխատել է պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1989թ. հունվարից մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ ԱԺՄ խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության անդամ։ ԱԺՄ անդամ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

ՀՀ պետական գույքի կառավարման նախարար նշանակվելու կապակցությամբ (28.02.2000թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS