National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արեւիկ Համլետի Պետրոսյան

Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 9-ին Լենինականում:

1989-1994թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1994-1997թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1997թ. պաշտպանել է «Իրավական պետություն. ընդհանուր բնութագիրը, կազմակերպման սկզբունքները եւ գործունեության ուղղությունները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների դոցենտի գիտական կոչում: 1994 թվականից զբաղվում է դասախոսական աշխատանքով:

1994-1999թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, 1999-2002թթ.` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Ունի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում:

2002թ. հունվարի 15-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով, իսկ 2007թ. հունվարի 15-ից` 6 տարի ժամկետով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի  պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2007թ. նոյեմբերի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 7-ին տվել է հրաժարական:

Հեղինակ է երեք աշխատության եւ մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների:

2010թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:

Ունի մեկ դուստր:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS