National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վահե Լավրենտիի Հովհաննիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.06.1974
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն



Ծնվել է 1974թ. հունիսի 10-ին Երեւանում:

1997թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1999թ.` հոգեբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրան: Հոգեբույժ:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1995-1997թթ. աշխատել է «Առավոտ» օրաթերթում` որպես լրագրող, 1997-1998թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթում` լրագրող եւ մեկնաբան, 1998-1999թթ.`  «Հոգեկան առողջության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունում` ծրագրի համակարգող  եւ ամենամսյա տեղեկագրի խմբագիր: 2002թ. փետրվար-հուլիս ամիսներին համագործակցել է  «Հայկական ժամանակ» օրաթերթին` հրատարակելով քաղաքական-վերլուծական հոդվածների մի քանի շարք, նույն թվականին հիմնադրել է «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը: 2002-2007թթ. աշխատել է  ՀՀ Նախագահի աշխատակազմում` որպես ՀՀ Նախագահի ռեֆերենտ:

Տեղական եւ արտասահմանյան մամուլում հրապարակել է բազմաթիվ վերլուծական-հրապարակախոսական հոդվածներ, հեղինակ է նաեւ մեկ մենագրության:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2008թ. մայիսի 21-ին նա տվել է հրաժարական` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS