National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արմեն Եզնակի Ռուստամյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.03.1960
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1960թ. մարտի 1-ին Արարատի շրջանի Զանգակատուն գյուղում:

1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ֆիզիկոս:

1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984-1991թթ. եղել է ԵՊՀ գիտաշխատող, 1991-1993թթ.՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ, 1993-1994թթ.՝ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող:

1995-1998թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ  կուսակցությունից: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:

2007թ.մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ  կուսակցությունից:

2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնալուծված է, ունի մեկ երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS