National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սերյոժա Արշավիրի Աբրահամյան



Ծնվել է 1953թ. հունվարի 1-ին Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Սլավգորոդի շրջանի Վլադիմիրովկա գյուղում:

1975թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ռադիոապարատների ճարտարագետ-կոնստրուկտոր-տեխնոլոգ:

1975-1976թթ. աշխատել է Երեւանի կոմուտացիոն սարքավորումների ԳՀԻ Երեւանի մասնաճյուղում ճարտարագետ, 1976 - 1986 թթ.` Երեւանի ռելեային տեխնիկայի նախագծային-տեխնոլոգիական բյուրոյի լաբորատորիայի ղեկավար, 1986-1988 թթ.` Երեւանի ռելեի գործարանի վերահսկողության բաժնի պետի տեղակալ, 1988-1990 թթ.՝ գործարանի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1990-1994 թթ.` արտաքին տնտեսական կապերի հարցերով գլխավոր մասնագետ, 1994-1997 թթ.` «Շողակն» պետձեռնարկության Մալիշկայի մասնաճյուղի տնօրեն, 1997-2000թթ.` «ԱՎԱ» ԲԲԸ նախագահ, 2000 թվականից` «ԱՎԱ Պլյուս» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS