National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Մարզպետունի Համոյի Մանուկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.04.1964
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ

Ծնվել է 1964թ. ապրիլի 26-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում:

1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1984-1990թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

1990-1991թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը եւ Վարդենիսի, Նոյեմբերյանի, Ղափանի, Գորիսի (Կոռնիձոր եւ Տեղ գյուղ) մարտական գործողություններին` ՀՀ ՆԳՆ առընթեր «Հատուկ գնդի» կազմում, 1992թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` Լաչինի ինքնապաշտպանական մարտերին` «Զորավար Անդրանիկ» ջոկատի կազմում:

1981-1982թթ. աշխատել է Վարդենիկի սովխոզում` որպես բանվոր, 1991-1996թթ.` «Մարս-7» ՍՊԸ գործադիր տնօրեն, 2005-2007թթ.` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ, 2008-2009թթ.` «Համո-Մարզպետունի» ՍՊԸ տնօրեն, 2009-2011թթ.` ՀՀ գյուղատնտեսության սննդամթերքի  անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ: 2005 թվականից ունի ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2005 թվականից «Վարդենիկ» ազատամարտի վետերանների հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է:

Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պատվոգրով, ՀՀ Նախագահի հրամանագրով` «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` «Դրաստամատ Կանայան» մեդալով:

2011թ. մարտի 23-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

«Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS