ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների, ուղերձների, Խորհրդի որոշումների նախագծերի մասնագիտական փորձաքննություն եւ ներկայացնում եզրակացություն, տրամադրում է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանությունն ապահովելու նպատակով:
2) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրում, նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն:
3) ՀՀ Ազգային ժողովի մարմիններին տեղեկատվություն տրամադրելու, մասնագիտական աջակցություն ապահովելու նպատակով ուսումնասիրում է պետական-իրավական, մարդու իրավունքների, պաշտպանության եւ անվտանգության, ֆինանսատնտեսագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, տնտեսական, բնապահպանական, ընդերքօգտագործման, սոցիալական եւ մշակութային ոլորտներում, միջազգային ինտեգրացրոն գործընթացներում առկա իրավիճակը, վերհանում օրենսդրական լուծում պահանջող խնդիրները եւ դրանց լուծում տալու առաջարկություններ մշակելու եւ ներկայացնելու նպատակով կազմակերպում եւ իրականացնում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագիտական կազմակերպությունների, առանձին մասնագետների եւ փորձագետների:
4) աջակցում է Ազգային ժողովի խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացման ապահովմանը,
5) ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացմանն աջակցելու նպատակով իրականացնում է՝ պատգամավորի կողմից շրջանառության դրված օրենքների նախագծերի հնարավոր ազդեցության կանխատեսում /նախնական վերահսկողություն/,
6) ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացմանն աջակցելու նպատակով իրականացնում է ընդունված օրենքների ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործողության մշտադիտարկում,
7) Իրականացնում է Վարչությանը վերապահված իրավասությունների մասով Ազգային ժողովի սահմանադրական լիազորությունների եւ գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկում եւ աջակցություն,
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Պետաիրավական փորձաքննության բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Խորհրդի որոշումների, Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի իրավական (այսուհետ՝ մասնագիտական) փորձաքննություն եւ համապատասխան եզրակացությունների պատրաստում.
2) իրականացնում է եզրակացությունների ներկայացում եւ մասնագիտական փորձաքննության ենթարկված նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում խորհրդատվության տրամադրում՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանությունն ապահովելու նպատակով.
3) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Խորհրդի որոշումների, Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրում, նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն,
4) ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացմանն աջակցելու նպատակով իրականացնում է՝ պատգամավորի կողմից շրջանառության դրված օրենքների նախագծերի հնարավոր ազդեցության կանխատեսում /նախաօրենսդրական գնահատում/,
5) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում եւ նախապատրաստում է Ազգային ժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերին վերաբերող գրությունների, նամակների, առաջարկությունների պատասխանների նախագծեր՝ մասնագիտական աջակցություն ապահովելու նպատակով,
6) ապահովում է պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա պետաիրավական հարցերի վերաբերյալ հարցումների պատրաստումը եւ հասցեագրումը Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման եվրոպական կենտրոն եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանների հետազոտական կենտրոն.
7) իրականացնում է պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա օրենսդրության միջազգային փորձի, այդ օրենսդրության կիրառման արդյունքում ստացված արդյունքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ստացում, ուսումնասիրություն, մշակում, տեղեկանքի պատրաստում եւ տրամադրում հայտատուին.
8) կազմում է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման եվրոպական կենտրոնի /ECPRD - European Center for Parliamentary Research and Documentation/ կողմից ստացված հարցումների պատասխանների նախագծեր,
9) կազմում է Արեւելյան գործընկերության խորհրդարանների հետազոտական կենտրոնի /EPPRN - Eastern Partnership Parliaments Research Network/ կողմից ստացված հարցումների պատասխանների նախագծեր,
10) համագործակցում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ oտարերկրյա պետական մարմինների, միջազգային եւ oտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի ֆինանսատնտեսագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, միջազգային ինտեգրացիոն գործընթացների մասով (այսուհետ՝ մասնագիտական) փորձաքննություն եւ համապատասխան եզրակացությունների պատրաստում,
2) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է իր եզրակացությունները եւ պատգամավորներին տրամադրում է մասնագիտական փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան խորհրդատվություն.
3) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրում, նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն.
4) իրականացնում է Ազգային ժողովի մարմիններին տնտեսագիտական եւ այլ մասնագիտական ոլորտներին առնչվող խորհրդատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի առնչությամբ,
5) ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացմանն աջակցելու նպատակով իրականացնում է՝ պատգամավորի կողմից շրջանառության դրված օրենքների նախագծերի հնարավոր ազդեցության կանխատեսում / նախաօրենսդրական գնահատում/,
6) իրականացնում է հետազոտական աշխատանքներ, տրամադրում է մասնագիտական վերլուծական եւ տեղեկատվական անհրաժեշտ նյութեր` անհրաժեշտության դեպքում համագործակցելով համապատասխան մասնագիտական կազմակերպությունների, առանձին մասնագետների եւ փորձագետների հետ,
7) պատրաստում եւ ներկայացնում է տեղեկանքներ՝ ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների, ինչպես նաեւ գործառութային անկախությամբ օժտված ՀՀ պետական մարմինների գործունեության ծրագրերի եւ հաշվետվությունների վերաբերյալ՝ Ազգային ժողովի մարմիններին տնտեսագիտական աջակցություն տրամադրելու նպատակով,
8) պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա կազմակերպում է ֆինանսատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, միջազգային ինտեգրացիոն գործընթացների եւ այլ ոլորտների վերաբերյալ օրենսդրության միջազգային փորձի, այդ օրենսդրության կիրառման արդյունքում ստացված արդյունքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության հավաքագրումը, ուսումնասիրությունը, մշակումը, տեղեկանքի պատրաստումը եւ տրամադրումը հայտատուին.
9) պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա իրականացնում է ֆինանսատնտեսական միջավայրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, միջազգային ինտեգրացիոն գործընթացների զարգացման միտումների վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրություն եւ ներկայացնում է այլ երկրների նմանատիպ ցուցանիշների վերաբերյալ համեմատականներ.
10)ապահովում է պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա ֆինանսատնտեսական միջավայրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, միջազգային ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հարցումների պատրաստումը եւ հասցեագրումը Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման եվրոպական կենտրոն եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանների հետազոտական կենտրոն.
11) կազմում է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման եվրոպական կենտրոնի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանների հետազոտական կենտրոնի կողմից ստացված հարցումների պատասխանների նախագծեր.
12) համագործակցում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ oտարերկրյա պետական մարմինների, միջազգային եւ oտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
13) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի սոցիալ, կրթական, բնապահպանական, ընդերքօգտագործման, առողջապահական, մշակույթի եւ այլ ոլորտների (այսուհետ՝ մասնագիտական) փորձաքննություն եւ համապատասխան եզրակացությունների պատրաստում.
2) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է մասնագիտական եզրակացություններ եւ տրամադրում պատգամավորներին փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան խորհրդատվություն.
3) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրում, նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն:
4) Ազգային ժողովի մարմիններին տրամադրում է մասնագիտական տեղեկատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի առնչությամբ.
5) ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացմանն աջակցելու նպատակով իրականացնում է՝ պատգամավորի կողմից շրջանառության դրված օրենքների նախագծերի հնարավոր ազդեցության կանխատեսում /նախաօրենսդրական գնահատում/,
6) համագործակցում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ oտարերկրյա պետական մարմինների, միջազգային եւ oտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
7) պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա ապահովում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մասնագիտական եզրակացությունների ներկայացումը եւ պատգամավորներին մասնագիտական փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան տեղեկատվության տրամադրումը.
8) պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա իրականացնում է սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային, բնապահպանական միջավայրի, զարգացման միտումների վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրություն եւ ներկայացնում է այլ երկրների նմանատիպ ցուցանիշների վերաբերյալ համեմատականներ,
9) կազմում է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման եվրոպական կենտրոնի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանների հետազոտական կենտրոնի կողմից ստացված հարցումների պատասխանների նախագծեր,
10) կազմակերպում է պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային, բնապահպանական միջավայրի վերաբերյալ հարցումների պատրաստումը եւ հասցեագրումը Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման եվրոպական կենտրոն եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանների հետազոտական կենտրոն.
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Օրենսդրական մոնիտորինգի բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) աջակցում է Ազգային ժողովի խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացման ապահովմանը,
2) Ուսումնասիրում է պետական-իրավական, մարդու իրավունքների, պաշտպանության եւ անվտանգության, ֆինանսատնտեսագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, տնտեսական, բնապահպանական, ընդերքօգտագործման, սոցիալական եւ մշակութային ոլորտներում, միջազգային ինտեգրացրոն գործընթացներում առկա իրավիճակը, վերհանում օրենսդրական լուծում պահանջող խնդիրները եւ դրանց լուծում տալու առաջարկություններ մշակելու եւ ներկայացնելու նպատակով կազմակերպում եւ իրականացնում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագիտական կազմակերպությունների, առանձին մասնագետների եւ փորձագետների:
3) ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացմանն աջակցելու նպատակով իրականացնում է՝ ընդունված օրենքների ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործողության մշտադիտարկում,
4) ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացմանն աջակցելու նպատակով իրականացնում է գործադիր իշխանության կողմից՝ ընդունված օրենքների, իրավական ակտերի, կառավարության նախաձեռնությամբ առաջադրված եւ ընդունված օրենքների իրականացման ապահովման մշտադիտարկում՝ համաձայն նախօրոք հաստատված տարեկան ծրագրի կամ պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի /հետօրենսդրական գնահատում/ եւ պատրաստում է եզրակացություններ եւ ներկայացնում ԱԺ Նախագահին, մշտական հանձնաժողովներին,
5) խորհրդարանական վերահսկողության իրականացման ապահովման նպատակով համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
6) իրականացնում է քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների վերլուծություն եւ ուսումնասիրում է այն իրավական նորմերը, որոնց առնչվում են դիմում-բողոքները: Առանձնացնում է այն իրավական ակտերը, որոնց դրույթների վերաբերյալ բողոքներն ունեն առավել մեծ տեսակարար կշիռ, եւ ներկայացնում է հանձնաժողովներին.
7) համագործակցում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ oտարերկրյա պետական մարմինների, միջազգային եւ oտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: