ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ
ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի նախագահին եւ Աշխատակազմին ուղղված նամակներում եւ հարցումներում արծարծված հարցերի ուսումնասիրություն, վերլուծություն, ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն՝ պատասխանում է դիմումատուներին,
2) ներգրավում եւ կազմակերպում է քաղաքացիների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ խմբերի ընդունելությունը,
3) իրականացնում է Ազգային Ժողովի ներքին եւ արտաքին ոչ գաղտնի փաստաթղթաշրջանառությունը, վարում է Ազգային ժողովի եւ Աշխատակազմի գրադարանային եւ արխիվային գործը,
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԲԱԺՆԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ-ԳՐԱԴԱՐԱՆԸ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) ընդունում, ուսումնասիրում, վերլուծում, ամփոփում, գրանցում եւ պատասխանների նախագծեր է կազմում Ազգային ժողով, Ազգային ժողովի նախագահին, Աշխատակազմին հասցեագրված նամակների, դիմում-բողոքների, առաջարկների վերաբերյալ,
2) քաղաքացիների նամակների քննարկման ընթացքը վերցնում է հսկողության տակ, հետեւում է դրանց ընթացքին եւ արդյունքների մասին զեկուցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությանը,
3) Ազգային ժողովի նախագահին եւ Աշխատակազմին ուղղված նամակներում եւ հարցումներում արծարծված հարցերի առնչությամբ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն,
4) կազմում եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությանն է ներկայացնում քաղաքացիների նամակների եւ ընդունելությունների վերաբերյալ ամսական, կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ, ոլորտային վերլուծություններ հետագայում օրենսդրական նախաձեռնությունների հիմք հանդիսանալու նպատակով,
5) կազմակերպում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովների, Աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելությունը,
6) կազմակերպում է մշտական հանձնաժողովների, պատգամավորների, Աշխատակազմի կողմից նախատեսվող հանրային քննարկումներ,
7) կազմակերպում է քաղաքացիների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ խմբերի ճանաչողական այցեր, Ազգային Ժողովի թանգարանի եւ գրադարանի ծանոթություն,
8) վարում է Ազգային ժողովի գրադարանային գործը,
9) ստեղծում եւ թարմացնում է գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգը (տեղեկույթի ավտոմատացված տվյալների շտեմարան` տեղեկատու եւ մատենագիտական հրատարակությունների քարտային եւ էլեկտրոնային գրացուցակ),
10) իրականացնում է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքով սահմանված այլ գործառույթներ,
11) իրականացնում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների հայտնաբերումը, ֆոնդերի համալրումը, հաշվառումը, պահպանումը եւ պաշտպանումը,
12) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐԽԻՎ)
ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
3. Ընդհանուր բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի մարմինների եւ Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը,
2) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը եւ գործավարության միասնական կարգի կիրառումը, մշակում եւ ներկայացնում է առաջարկություններ գործավարության կատարելագործման ուղղությամբ,
3) իրականացնում է հսկողություն՝ մուտքագրված փաստաթղթերի կատարման ժամկետների նկատմամբ,
4) ընդունում, գրանցում եւ Ազգային ժողովի մարմիններին եւ Աշխատակազմին է հանձնում Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերը, միջազգային պայմանագրերը եւ ստացված պաշտոնական գրությունները, ինչպես նաեւ քաղաքացիների առաջարկությունները, դիմում-բողոքները,
5) Ցրիչների միջոցով իրականացնում է նամակների եւ փաստաթղթերի տեղաշարժը ԱԺ ստորաբաժանումների եւ Ազգային ժողովի տարածքում գտնվող N 95 փոստի միջեւ,
6) իրականացնում է ելից փաստաթղթերի գրանցում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, սուրհանդակային կապի եւ փոստային ծառայության միջոցով առաքում է ելից գրությունները,
7) յուրաքանչյուր եռամսյակի, կիսամյակի ավարտին Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն եւ վիճակագրական տվյալներ Բաժնի աշխատանքների վերաբերյալ,
8) Ապահովում է ստացված եւ պատասխանված գրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները յուրաքանչյուր ամիս հրապարակումը կայքում,
9) հետեւում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքում գտնվող N 95 փոստի միջոցով առաքվող նամակների եւ հեռագրերի սակագնային համապատասխանությանը, ստուգում եւ ստորագրում է փոխադարձ ակտերը, հաշվեցուցակները, ընդունում է «Ելից» փոստի ամենամսյա եւ եռամսյակային հաշվետվությունները (քանակային եւ գումարային),
10) արխիվացնում է ընթացքն ավարտած գրությունները,
11) իրականացնում է Ազգային ժողովի նախագահի կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների բնօրինակների պահպանումն ու հաշվառումը,
12) իրականացնում է արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը եւ օգտագործումը,
13) իրականացնում է «Արխիվային գործի մասին» օրենքով սահմանված այլ գործառույթներ,
14) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: