ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ եւ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է ՀՀ ԱԺ Աշխատակազմում Հանրային Հատվածի Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հաշվապական հաշվառման վարումը,
2) կազմակերպում եւ ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների գործընթացի իրականացումը.
3) իրականացնում է նյութական արժեքների եւ դրամական միջոցների ոչ օրինական օգտագործման, խախտումների բացառման հետ կապված աշխատանքները,
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
2. Հաշվապահության բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի Հաշվապահական հաշվառումը՝ համաձայն հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի,
2) սահմանված ժամկետում ապահովում է ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկումը եւ վճարումը, ինչպես նաեւ դրանց հաշվապահական ձեւակերպումների իրականացումը,
3) ապահովում է ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների գործուղման եւ ծառայողական ուղեւորությունների հետ կապված ծախսերի իրականացումը ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, հաշվապահական հաշվառման իրականացումը,
4) ապահովում է ՀՀ ԱԺ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատակիցներին ՀՀ կառավարության 2012թ. 27 դեկտեմբերի N1691 որոշմամբ յուրաքանչյուր տարվա համար հատկացված գումարի վճարումների իրականացումը,
5) հսկողություն իրականացնելու նպատակով սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում է դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները,
6) մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմում իրականացվող գույքագրման աշխատանքներին,
7) ապահովում է հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարումների գծով Ազգային ժողովի պարտավորությունների ժամանակին կատարումը՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան,
8) պատրաստում եւ ըստ պատկանելիության ներկայացնում է Ազգային ժողովի պահպանման ծախսերի ֆինանսավորման հայտերը, ինչպես նաեւ ապահովում է մատակարարների նկատմամբ պարտքերի ժամանակին մարումը,
9) իրականացնում է Ազգային ժողովի կատարած փաստացի ծախսերի գրանցումը, հաշվառումը եւ ամփոփումը, ինչպես նաեւ սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրենքով սահմանված կարգով արխիվացումը,
10) էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնում է պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գործընթացը,
11) ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում ֆինանսական հաշվետվությունների հաստատված փաթեթը,
12) Օրենքով սահմանված ժամկետներում կազմում եւ ներկայացնում է հարկային, ֆինանսական, վիճակագրական եւ այլ հաշվետվություններ,
13) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԲՅՈւՋԵՏԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՆՈւՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
3. Բյուջետային կառավարման եւ գնումների բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) նախապատրաստում եւ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Աշխատակազմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ծախսերի ֆինանսավորման եւ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի նախագծերը Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործունեության ֆինանսական ապահովման նպատակով:
2) իրականացնում է ընթացիկ տարվա հատկացումների ամսական (եռամսյակային) պլանավորում, փաստացի ծախսերի հսկողություն եւ անհրաժեշտ վերլուծություններ՝ դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով,
3) մշակում է Ազգային ժողովի ֆինանսավորմանն առնչվող ֆինանսական բնույթի իրավական ակտերի նախագծեր կատարված հատկացումների կառավարման արդյունավետությունն բարձրացնելու նպատակով,
4) հսկողություն է իրականացնում ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության եւ բյուջեի կատարման նկատմամբ.
5) պատրաստում եւ ներկայացնում է ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքային ցուցանիշների կատարման մասին եռամսյակային ու տարեկան հաշվետվություններ:
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների անվանացանկի պլանավորման եւ կատարման աշխատանքները Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման նպատակով:
7) կազմում է գնումների գործընթացի վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները գնումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով:
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: