ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈւԹՅԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) կազմակերպում, ապահովում է Ազգային ժողովի եւ նրա մարմինների, Աշխատակազմի գործունեության հրապարակայնությունը, լուսաբանումը, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով հանրությանն իրազեկում է Ազգային ժողովի նախագահի եւ Ազգային ժողովի մյուս մարմինների աշխատանքների մասին,
2) տեղեկատվություն է տրամադրում Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոնական ու աշխատանքային այցերի, հանդիպումների, ասուլիսների մասին, իրականացնում է մամուլի մշտադիտարկում, ապահովում Ազգային Ժողովի մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ, արդյունքների հիման վրա կատարում է մամուլի շաբաթական, ամսական վերլուծություններ՝ տրամադրելով նյութերը Ազգային Ժողովի մարմիններին,
3) իրականացնում է Ազգային ժողովի նախագահին եւ Աշխատակազմին ուղղված նամակներում եւ հարցումներում արծարծված հարցերի ուսումնասիրություն, վերլուծություն, անհրաժեշտ տեղեկատվության ստացում եւ դրանց հիման վրա պատասխանում դիմումատուներին,
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈւԾԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
2. Տեղեկատվական եւ վերլուծական բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) զանգվածային լրատվության միջոցներով հանրությանն իրազեկում է Ազգային ժողովի գործունեության մասին` ապահովելով Ազգային ժողովի գործունեության հրապարակայնությունը,
2) ապահովում է Ազգային ժողովի նախագահի եւ Աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ,
3) Խորհրդի հաստատած կարգով իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը,
4) կազմակերպում է Աշխատակազմի ղեկավարի, նրա հանձնարարությամբ` Աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները,
5) տեղեկատվություն է տրամադրում Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ նստաշրջանների, արտահերթ նիստերի աշխատանքների, Խորհրդի, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, հանդիպումների, ասուլիսների մասին,
6) իրականացնում է մամուլի մշտադիտարկում, ապահովում Ազգային Ժողովի մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ, արդյունքների հիման վրա կատարում է մամուլի շաբաթական, ամսական վերլուծություններ՝ տրամադրելով նյութերը Ազգային Ժողովի մարմիններին,
7) արտասահմանյան երկրների մամուլի եւ լրատվության միջոցներին ապահովում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող նյութերով,
8) ըստ անհրաժեշտության՝ փոխգործակցում է պետական կառավարման մարմինների լրատվական ծառայությունների հետ,
9) ապահովում է ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացումը,
10) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
3. Թղթակցային բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) վարում է Ազգային ժողովի կայքի «Լուրեր» բաժինը, ներառյալ` տեղեկատվության մշակումը եւ տեղադրումը,
2) լուսաբանում է Ազգային ժողովի խմբակցությունների հանդիպումները, խորհրդարանական լսումները, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքները, պատրաստում է մամուլի հաղորդագրություններ,
3) ապահովում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորների ճեպազրույցների, մամուլի ասուլիսների կազմակերպումն ու անցկացումը,
4) տեղեկատվություն է պատրաստում Ազգային ժողովում տեղի ունեցող մամուլի ասուլիսների վերաբերյալ,
5) իրականացնում է լուսաբանման ընթացքում թղթակցային գործունեություն,
6) մասնակցում է Ազգային ժողովում անցկացվող համաժողովներին, սեմինարներին եւ պատրաստում տեղեկատվություն,
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն Ազգային ժողովի եւ մշտական հանձնաժողովների նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ,
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԼՐԱՏՎՈւԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈւԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
4. Լրատվության արտադրության բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) լուսաբանում է Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունների, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների, Ազգային ժողովի բարեկամական խմբերի գործունեությունը,
2) ապահովում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի նախապատրաստումը եթեր հեռարձակման,
3) ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային Ժողովի նախագահի եւ Աշխատակազմի տեսագրությունների նախապատրաստումը եւ հրապարկումը Ազգային ժողովի սոցիալական ցանցերի էջերում եւ կայքում,
4) իրականացնում է Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող լուսանկարների եւ տեսանյութերի արխիվացում,
5) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: