ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Առաջին բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) ապահովում եւ վերահսկում է Ազգային ժողովում եւ Աշխատակազմում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը եւ գաղտնի գործավարությունը,
2) իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովումն Ազգային ժողովում,
3) իրականացնում է պաշտոնական գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթաշրջանառության գործի կազմակերպման, գաղտնի փաստաթղթերի հաշվառման, առաքման պահպանման, արխիվացման աշխատանքները,
4) վերահսկում է Հայաստանի Հանրապետության գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ oրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում եւ վարում է գաղտնի գործավարությունը,
5) ԱԺ մարմինների եւ Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ մշակում է գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու թույլտվության ձեւակերպման ենթակա պատգամավորների եւ աշխատակիցների պաշտոնների անվանակարգություն,
6) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականով ապահովում է ԱԺ նիստերի դռնփակ նիստերի եւ խորհրդակցությունների համալիր անվտանգությունը՝ կանխելով ոչ իրավասու անձանց ներկայությունը եւ գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքը,
7) իրականացնում է Ազգային ժողովի դռնփակ նիստերում եւ խորհրդակցություններում քննարկվող գաղտնի նյութերի բազմացումը եւ դրանց առնչվելու թույլտվություն ունեցող մասնակիցներին փոխանցումը,
8) իրականացնում է պահպանման ժամկետները լրացած գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման եւ պետական արխիվ հանձնման կամ ոչնչացման աշխատանքները,
9) իրականացնում է պատգամավորների եւ համապատասխան պաշտոնատար անձանց գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձեւակերպումը, հաշվառումը եւ թույլտվություն ստացած անձանց հրահանգավորումը եւ կազմակերպում է գաղտնիության ռեժիմի պահպանության եւ նրանց զգոնության բարձրացման նախազգուշական աշխատանքներ,
10) Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հետ համագործակցելով Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ եւ երաշխավորագրեր այն հաստիքների մասով, որոնց առնչությունը պետական եւ ծառայողական գաղտնիքի հետ անխուսափելի է: Հատուկ դեպքերում կանխում է որոշ անձնանց վերը նշված պաշտոններում նշանակվելը, նար պաշտոնավարման շարունակելը,
11) Վերահսկում է գաղտնի աշխատանքներ կատարողների կողմից հրահանգի պահանջների անթերի կատարումը, բացառում եւ կանխարգելում է փաստաթղթերի կորստյան, հափշտակման, կեղծման, խեղաթյուրման դեպքերը, տեղեկատվության արտահոսքի դեպքերը,
12) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականով իրականացնում է գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի, գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի եւ գաղտնիության ռեժիմի մյուս խախտումների վերաբերյալ ծառայողական քննություն,
13) իր լիազորությունների սահմաններում մշակում է իրավական ակտերի նախագծեր,
14) Աշխատակազմի ղեկավարին է ներկայցնում գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն,
15) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ այլ գործառույթներ,
16) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: