ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Իրավական ապահովման եւ սպասարկման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) նախապատրաստում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Ազգային ժողովի նախագահի որոշումների, կարգադրությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի, Խորհրդի որոշումների եւ այլ ենթաօրենսդրական ակտերի ու փաստաթղթերի նախագծեր,
2) իրականացնում է Ազգային ժողովի նախագահի որոշումների, կարգադրությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի, Խորհրդի որոշումների եւ այլ ենթաօրենսդրական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի իրավական համապատասխանության ապահովումը,
3) իրականացնում է Ազգային ժողովի նախագահի եւ Աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը,
4) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ հետեւում է Ազգային ժողովի նախագահի առանձին որոշումների եւ կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի առանձին հրամանների եւ հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում ներկայացնում առաջարկություններ,
5) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության դատարաններում Ազգային ժողովի կամ Աշխատակազմի շահերի պաշտպանությանն առնչվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծեր եւ ապահովում է ներկայացուցչության իրականացումը դատարաններում,
6) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողով ներկայացվող գրությունների պատասխանների եւ իրավական բնույթի այլ փաստաթղթերի պատրաստման աշխատանքները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի կամ Աշխատակազմի անունից ներկայացուցչությունը,
7) կազմակերպում եւ ապահովում է Ազգային ժողովի գործունեության հետ կապված պայմանագրերի նախագծերի կազմման, դրանց դրույթների քննարկման եւ պայմանագրերի կնքման աշխատանքները,
8) ապահովում է կնքված պայմանագրերի դրույթների պահպանման վերահսկողությունը,
9) կազմակերպում եւ ապահովում է կնքված պայմանագրերի էլեկտրոնային բազայի ստեղծման, վարման, ինչպես նաեւ թղթային տարբերակների պահպանման եւ օրենքով սահմանված կարգով արխիվացման աշխատանքները,
10) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում եւ նախապատրաստում է Ազգային ժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունների, նամակների, առաջարկությունների պատասխանների նախագծեր,
11) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Աշխատակազմի գործունեության հետ կապված իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաեւ առաջադրված հարցերի վերաբերյալ տրամադրում է իրավական խորհրդատվություն,
12) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է ծառայողական քննություններ,
13) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: