1) Ազգային ժողովի մարմիններին եւ Աշխատակազմին ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ.
2) կատարում է տեղեկատվական պահանջարկի ուսումնասիրություն, դրա հիման վրա որոնում, համակարգում եւ տրամադրում է համապատասխան տեղեկատվություն, փաստաթղթեր, այլ պետությունների իրավական ակտեր, հետազոտական ու վերլուծական նյութեր.
3) Ազգային ժողովի օրենսդրական, վերահսկողական եւ ներկայացուցչական գործառույթների իրականացմանն աջակցելու նպատակով տեղեկատվական տարբեր բազաների օգտագործմամբ իրականացնում է որոնողական, հետազոտական աշխատանքներ եւ արդյունքները տրամադրում Ազգային ժողովի մարմիններին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին եւ Աշխատակազմին.
4) միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա պատրաստում է թեմատիկ տեղեկանքներ.
5) ստեղծում եւ համակարգում է տեղեկատվության ստացման եւ տարածման ներքին ու արտաքին ռեսուրսները.
6) կազմակերպում եւ վարում է Ազգային ժողովի գրադարանային գործը.
7) կազմակերպում եւ վարում է Ազգային ժողովի արխիվային գործը:



Գործառույթներ
