National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.02.2018
Պարգեւներ ՀՀ Ազգային ժողովի հրաձիգների թիմին
1 / 1

Փետրվարի 27-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության հանրապետական մրցույթի 2018 թվականի հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Փետրվարի 22-23-ն անցկացված մրցաշարին մասնակցել են ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմերի, ինչպես նաեւ նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառույցների, մարզպետարանների 34 թիմի 227 մասնակից:

Մրցույթի արդյունքներով ՀՀ Ազգային ժողովի թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային 3-րդ տեղն է գրավել ՀՀ Ազգային ժողովի աշխատակից Արթուր Այրումյանը, իսկ կանանց մրցապայքարում 10-րդ հորիզոնականն է զբաղեցրել Ռուզաննա Հովհաննիսյանը:

ՀՀ Ազգային ժողովի թիմին հանձնվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հավաստագիր եւ շնորհակալագիր, իսկ անհատական հաշվարկներում բարձր դիրքեր զբաղեցրած մասնակիցներին՝ մեդալ, գավաթ, հուշանվերներ եւ մարզահագուստ:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am