National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.03.2018
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
1 / 5

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 26-ին տեղի են ունեցել «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են պատգամավորներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հանգամանալի ներկայացրել է վերջին տարիներին համակարգում տիրող իրավիճակը: Անդրադառնալով «Դեղերի մասին» օրենքին՝ փոխնախարարը նշել է, որ դեղերի մանրածախ իրացումը դեղատներից կատարվում է դեղատոմսով եւ առանց դրա:

Ըստ փոխնախարարի՝ առանց բժշկի խորհրդի դեղի ձեռքբերումն ու օգտագործումը վնաս կարող է հասցնել առողջությանը, իսկ ցավազրկող դեղերի, ֆերմենտների, վիտամինների, շուրջ 1150 անուն դեղերի իրացումն առանց դեղատոմսերի է:

Փոխնախարարը նշել է, որ դեղերի իրացման կարգի խստացման հիմնական նպատակն ազգաբնակչության առողջության ապահովումն է: Կարգը մշակելիս հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը: «Եվրոպական գրեթե բոլոր երկրներում դեղ գնելիս դեղատոմսի առկայությունը պարտադիր է»,- նշել է Սերգեյ Խաչատրյանը:

Քաղաքացիներից նախարարություն ստացվող բողոքների գերակշիռ մասը, ըստ փոխնախարարի, ոչ թե դեղատոմսերի կարգի ներդրման, այլ համակարգում առկա որոշակի խնդիրների վերաբերյալ է: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումներում է բոլոր հարցերն ու առաջարկությունները:

Սերգեյ Խաչատրյանն ասել է, որ դեղատոմսն ինքնանպատակ չէ, այլ բժշկի մասնագիտական գործունեության արդյունք եւ հիշեցրել, որ դեղատոմսում կնիքի առկայությունը պարտադիր չէ:

Փոխնախարարին ուղղված հարցերն առնչվել են դեղերի դուրս գրման նոր կարգի նպատակահարմարությանը, դեղերի որակին, գներին, դեղանյութերի բաղադրությանը, դեղերի ներկրման եւ վաճառքի ընթացքում առաջացող կոռուպցիոն ռիսկերին, բնագավառում իրականացվող քաղաքականությանը եւ այլ խնդիրների:

Բոլոր հարցադրումներին տրվել են հստակ պարզաբանումներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Մարինա Մարգարյանն իր ելույթում անդրադարձել է դեղերի ձեռք բերման նոր կարգի ներդրման հետեւանքով հնարավոր կոռուպցիոն ռիսկերին, մատնանշել համակարգում առկա մի շարք խնդիրներ: Ըստ պատգամավորի՝ հերթեր են գոյանում, քանի որ առողջապահական հիմնարկների առաջնային օղակներում չկա նյութատեխնիկական բազա: Բանախոսը նաեւ նշել է, որ նոր կարգում հստակ սահմանված չէ, թե բժիշկն ինքն իրեն ինչպես է դեղատոմս դուրս գրելու:

«Որոշման գաղափարն ընդհանուր առմամբ լավն է, սակայն ընդունելուց առաջ պետք էր կանոնակարգել համակարգը եւ այն ներդնել աստիճանաբար»,- ասել է պատգամավորը:

«Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների» կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հակոբ Թոփչյանը, նշելով, որ դեղերի շրջանառությունն ամբողջ աշխարհում կարգավորվում է օրենքով, կառավարության համապատասխան որոշումը համարել է ճիշտ եւ ժամանակին ներկայացված:

«Դեղատոմսն անհրաժեշտություն է: Մենք գնում ենք դեպի Եվրոպական միություն եւ Հայաստանում գրված դեղատոմսով եվրոպական երկրներում կարող ենք դեղորայք գնել»,- ասել է գիտնականը: Բանախոսն անդրադարձել է նաեւ հակաբիոտիկների նշանակման եւ օգտագործման նպատակահարմարությանը:

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Նարինե Միրզոյանը, կարեւորելով կառավարության որոշումը, նշել է, թե դեղը հզոր զենք է եւ այն չպետք է գտնվի ոչ մասնագետի ձեռքում: «Կառավարության որոշումը բխում է մեր անվտանգությունից»,- ասել է գիտնականը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշել է, որ անհրաժեշտ է նախ լուծել ոլորտում առկա առաջնային խնդիրները, ապա նոր միայն ներդնել դեղերի շրջանառության նոր կարգը:

Բանախոսները հիմնականում կարեւորել են դեղատոմսերով դեղերի շրջանառության համակարգի ներդնումը. մտահոգությունը եղել է այն, որ հասարական հնչեղություն ունեցող հարցերը պետք է նախապես դրվեն հանրային քննարկման:

Եզրափակիչ խոսքում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ ու համակողմանի քննարկման համար եւ նշել, որ հարցը բազմիցս քննարկվել է խմբակցությունում, ունեն մի շարք առաջարկություններ եւ դրանք կներկայացվեն առողջապահության նախարարություն:


11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցներ կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am