ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ ապրիլի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Հուշամատյանում։
Էլիսսան Շանդալովիչը նշել է. «Սա ողբերգություն է, որը որեւէ մեկին չի կարող անտարբեր թողնել: Սա դաս է բոլորի եւ բոլոր ժամանակների համար։ Հավերժ հիշատակ Ցեղասպանության զոհերին։ Ոչ մեկ չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվի: Անչափ տպավորված եմ»: