Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ղասսան Ռասլանին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Աժ նախագահին` իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ սիրիա-հայկական հարաբերություններում նկատելի առաջընթաց է գրանցվել, ստորագրվել են միջպետական համաձայնագրեր, որոշարկվել ենհամագործակցության ոլորտները:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հաջողություններ մաղթելով դեսպանին` վստահություն հայտնեց, որ հաջորդ դեսպանի գործունեությունը եւս կարդյունավորվի փոխհարաբերությունների զարգացմամբ` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ: Փոխադարձաբար կարեւորվեց Սիրիայում հայ համայնքի առկայությունը, եւ Սիրիայի իշխանությունների բարյացկամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, որի ներկայացուցիչները օրինապահ քաղաքացիներ են եւ մասնակցում են պետության զարգացմանը` բոլոր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: