Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին մասնակցելու համար 2018 թվականի ապրիլի 17-20-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի ապրիլի 17-20-ը ներառյալ Նովի Սադում (Սերբիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը: