National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.04.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 26-ին Գագիկ Մինասյանի գլխավորությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ու հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթներին: Դրանք երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է  ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ներկայացված առաջարկները խմբագրական բնույթի են:

Քվեարկության արդյունքում օրինագծերն առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ  օրենսդրական փաթեթների քննարկումը:

Հանձաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է տեղեկատվություն` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ միջազգային կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ: Ըստ նրա`կարեւորվել են ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի մասնագիտական կարողությունների զարգացման ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:

Նիստում ներկայացվել է ՀՀ բյուջետային գրասենյակի 2018 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Նրա տեղեկացմամբ` վերահսկողության արդյունքներն ամփոփվել են 18 ընթացիկ հաշվետվություններում, այդ թվում` 2-ը Եվրասիական տնտեսական միության մասով եւ 6-ը` արտածրագրային վերահսկողության արդյունքներով: 3 արձանագրություն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` դիտարկելով վերջիններս որպես քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ պարունակող:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն ընդգծել է, որ բոլոր հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով,  դրանց մասին տեղեկացվել են  ՀՀ Նախագահն ու ՀՀ կառավարությունը: Պետական կառույցներին վերահսկողության արդյունքների հիման վրա ներկայացվել է 180 առաջարկ: Նշվել է, որ ընթացիկ հաշվետվությունները տեղադրվում են կառույցի պաշտոնական ինտերնետային էջում:
 


11.06.2024
Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որ...

11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am