Մայիսի 9-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել «Անհայտ զինվորի» շիրիմին, հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Պաշտոնյաները շնորհավորել են պատերազմի վետերաններին, զինվորականներին, այցելել զբոսայգում Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց: