ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունումը կապահովի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Համաձայնագրով վարձատրվող աշխատանք իրականացնող ընտանիքի անդամը ենթարկվում է ընդունող պետության օրենքներին, առանց զրկվելու անձնական եւ բնակության վայրի անձեռնմխելիությունից՝ ոլորտում գործող դիվանագիտական կարգին համապատասխան: Նա պահպանում է իր կացության հատուկ կարգավիճակը կամ դիվանագիտական քարտը:
Քվեարկությամբ օրենքի նախագիծն առաջարկվել է ընդգրկել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: