National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.05.2018
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի ելույթն Ազգային ժողովի նիստում
1 / 1

Ի պատասխան ձեր ջերմ հրավերի՝ ուրախությամբ եւ մեծ հարգանքով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն իմ գլխավորությամբ գտնվում է Հայաստանում եւ բարեկամ երկրի խորհրդարանում ես այսօր ելույթ եմ ունենում: Կրկնակի ուրախություն եմ ապրում, որ մեր հայրենակիցը՝ պարոն Վարդգես Մահտեսյանը, Ներկայացուցիչների պալատում հայերի կրոնական խմբի ներկայացուցիչը, մեր պատվիրակության անդամ է: Մենք խորապես գնահատում ենք Վարդգես Մահտեսյանի արժեքավոր ներդրումը խորհրդարանի աշխատանքների եւ մեր հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհավորել հպարտ հայ ժողովրդին եւ Հայաստանի իշխանություններին Առաջին Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Տարեդարձ, որ տոնելու եք մի քանի օր հետո: Այս այցով ես ուզում եմ իրականացնել իմ ցանկությունը` ամեն կերպ ներդրում ունենալ մեր խորհրդարանների միջեւ գերազանց հարաբերությունների ամրապնդման գործում. երկարամյա եղբայրական հարաբերություններ, որոնց հիմքում են ընդհանուր պատմական, կրոնական եւ մշակութային արմատները, այդ հարաբերություններն ամրապնդվում են ժողովրդավարության, արդարության եւ խաղաղության սկզբունքներին մեր ընդհանուր նվիրվածության շնորհիվ: Դրանք այն սկզբունքներն ու համոզմունքներն են, որոնք մեզ թույլ են տալիս հաղթահարել եւ դուրս գալ մեր առջեւ երբեմն ծառացած (ինչ-որ չափով եւ այսօր) յուրաքանչուր ճգնաժամից եւ մարտահրավերներից:

Գերազանց են նաեւ մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունները: Թուրքական ագրեսիային եւ զավթողականությանը զոհ դարձած մեր երկու ժողովուրդների հարաբերությունները դժվարին պայմաններում միշտ լի են եղել աջակցության եւ համերաշխության դրսեւորումներով: Կիպրոսում հաստատվելուց հետո Հայոց ցեղասպանությունից առաջին փրկվածները, մազապուրծ եղածները ձեռք բերեցին նոր հայրենիք եւ եղբայրներ, որոնք իրենց ընդունեցին եւ աջակցություն ցուցաբերեցին: Այդ ժամանակից ի վեր Կիպրոսում հայկական սփյուռքը Կիպրոսի հասարակության անքակտելի մասն է հանդիսանում` նպաստելով մեր երկրի մշակութային, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կյանքի առաջընթացին եւ զարգացմանը:

Գոհունակություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ առկա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խորհրդարանական ձեւաչափերում հիանալի համագործակցության կապակցությամբ. մեր պատվիրակությունները գործում են փոխըմբռնման եւ փոխադարձ աջակցության հիման վրա:

Կիպրոսն ակտիվորեն աջակցում է Հայաստանին եւ հայ ժողովրդին: Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում եւ առաջինը Եվրոպայում, որ ճանաչեց հայերի Ցեղասպանությունը, առաջին իսկ հնարավորության դեպքում իր ձայնն է բարձրացնում հանուն հայ եղբայրների ջանքերի՝ Ցեղասպանության սարսափելի հանցագործության ավելի լայն ճանաչման համար: Ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ը սահմանել է Ցեղասպանության հիշատակման օր, ընդունել է ցեղասպանությունը դատապարտող երեք բանաձեւ, իսկ 2015 թվականին քրեականացրել հայերի, ինչպես նաեւ այլ ցեղասպանությունների ժխտումը:

Լինելով նույն հանցագործի զոհը՝ Կիպրոսն արդեն 44 տարի պայքարում է արդարության վերականգնման, հայրենիքի ազատության, վերամիավորման եւ հայրական օջախներ վերադառնալու համար: Ձգտում է լուծել Կիպրական հիմնախնդիրը ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի, ինչպես նաեւ ԵՄ սկզբունքների եւ արժեքների հիման վրա: Սակայն մեր ջանքերին Թուրքիան խոչընդոտներով է պատասխանում: Թուրքիան ունի կոշտ եւ առավելապաշտական դիրքորոշում, որը վտանգավոր եւ սադրանքներով լի աճ է արձանագրում ու վտանգ է ներկայացնում ոչ միայն Կիպրոսի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

Թուրքիան օգտագործում է թուրք-կիպրական համայնքը՝ քաղաքականապես եւ տնտեսապես ամբողջովին վերահսկելով նրան եւ օգտագործելով որպես պատրվակ` Կիպրոսում իր ներկայությունը հիմնավորելու համար: Վերջերս ոտնահարելով միջազգային իրավունքը եւ հատկապես Ծովի իրավունքը՝ միջամտում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտի, ստեղծելով վախի մթնոլորտ՝ փորձում է ուժով խոչընդոտել Կիպրոսի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, սպառնում է խաղաղությանը եւ կայունությանը տարածաշրջանում: Սա է Թուրքիայի դիվանագիտությունը:

Կիպրական կողմը հավատարիմ է խնդրին արդար եւ կենսունակ լուծում տալու հարցում՝ համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի եւ եվրոպական իրավունքի հիման վրա, զերծ ժամանակավրեպ երաշխիքներից եւ կախվածության հարաբերություններից: Մի լուծում, որը կդարձնի Կիպրոսը ժամանակակից, բնական, կենսունակ եւ գործուն պետություն: Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ Կիպրոսի եւ Կիպրոսի ժողովրդի երախտագիտությունն եմ հայտնում ձեր երկրին երկարամյա աջակցության համար, ինչպես նաեւ Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը Կիպրոսի հիմնախնդրի լուծման հարցում: Մեր պայքարն ընդհանուր է, եւ մենք կշարունակենք ձեռք-ձեռքի քայլեր իրականացնել հանուն դրական արդյունքի:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավակնոտ նպատակին` ամուր հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, վստահեցնում եմ Ձեզ պարոն նախագահ եւ սիրելի գործընկերներ, որ կարող եք ապավինել Կիպրոսի կայուն եւ ամուր աջակցությանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ մենք ճանաչում եւ ընդունում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերը: Սատարում ենք երկխոսության գործընթացին՝ զերծ ուժի կիրառումից, Մինսկի խմբի միջնորդությամբ: Համարում ենք, որ խնդրի խաղաղ հանգուցալուծումը միակ ճանապարհն է, որ կարող է տալ կենսունակ արդյունքներ:

ՀՀ ԱԺ նախագահ,

ՀՀ ԱԺ հարգարժան անդամներ,

սիրելի ընկերներ, եղբայրներ,

իմ ջերմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ ազնիվ հրավերի, ջերմ ընդունելության եւ հյուընկալության համար: Վստահ եմ, որ այս այցն էլ ավելի կամրապնդի մեր խորհրդարանների միջեւ համագործակցությունը եւ լիահույս եմ, որ միասին հիմք կդնենք մեր երկրների միջեւ տարբեր ոլորտներում առավել արդյունավետ համագործակցությանը:

Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը եւ եղբայրական հայ ժողովրդին ազնիվ նպատակների իրականացում, սոցիալական առաջընթաց, բարգավաճում եւ բարեկեցություն:


03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am