ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 22-ին խորհրդարան են այցելել Երեւանի Նիկոլայ Գոգոլի անվան համար 35 եւ Վաղարշ Վաղարշյանի անվան համար 80 հիմնական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել հերթական նիստի աշխատանքին:
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորը դպրոցականներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել գործունեությանը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման եւ ընդունման ընթացակարգերին:
Ռուզաննա Մուրադյանը պատասխանել է նաեւ աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման խնդիրներին: