ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 23-ին խորհրդարան էին այցելել Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի 10 եւ 11-րդ դասարանների աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին:
Այնուհետեւ բանախոսը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են միջնակարգ կրթության ոլորտին: Բուհական համակարգի խնդիրների առնչությամբ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ առկա խնդիրները կլուծվեն օրենսդրական ճանապարհով՝ ժամանակի ընթացքում:
ՀՀ ԱԺ պատգամավորն աշակերտներին հորդորել է լավ սովորել եւ դառնալ մեր երկրի արժանի քաղաքացիներ:
Բաց դասն ամփոփվել է ավանդական լուսանկարներով: